211652_close_icon
views-count29800 դիտում article-date 21:54 10-01-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. փլուզում է տեղի ունեցել Կոնդ թաղամասում, ինչի պատճառով ճանապարհը դարձել է անանցանելի. ժամանել են մեծ թվով փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելի փողոցի թիվ 17/24 տան պատը փլուզվել է և կա վտանգ, որ մյուս պատերը նույնպես կփլուզվեն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը: Ֆոտոլրագրողը հայտնում է՝ պարզվել է, որ փլուզվել է Գևորգ Մանուկյանին պատկանող տան դրսի պատը, ինչի պատճառով մի քանի տներ տանող ճանապարհահատվածը դարձել է անանցանելի, ինչպես նաև առկա է պատի մնացած մասի փլուզման վտանգ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի քաղաքաշինության պետական կոմիտե: Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տունը կառուցված է եղել 1933 թվականին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր