49509 դիտում
08:42 23-02-2018
Արտակարգ դեպք Գյումրիում. փլուզում է տեղի ունեցել 4 հարկանի շենքի 4-րդ և 3-րդ հարկերում. ժամանել են մեծ թվով փրկարարներ, ովքեր տարհանել են 11 բնակչի, այդ թվում` 2 երեխայի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 7-րդ շենքի 4-րդ հարկում փլուզում է տեղի ունեցել և բնակիչներին տարհանելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը, և փրկարարները տարհանել են շենքի բոլոր 11 բնակչին, այդ թվում՝ 2 երեխայի, որից հետո սահմանազատել են շենքի վտանագավոր հատվածը:
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ մայոր Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ա. Անտոնյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռ. Սանոյանը և ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչ Թորոսյանը:
Պարզվել է, որ փլուզվել է թիվ 7 կիսաքանդ շենքի (այն 4 հարկանի է) 4-րդ և 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը: Տեղում Գյումրու քաղաքապետարանի բնակարանային տնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետ Վարդգես Սամսոնյանի կողմից տարհանված բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարան:
Գյումրու քաղաքապետարանը պարզում է տարհանվածների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+