211652_close_icon
views-count49458 դիտում article-date 15:01 09-01-2017

Ողբերգական դեպք Երևանում. փրկարարներն ու բժիշկները տնակում հայտնաբերել են 80-ամյա կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» ծննդատան հարևանությամբ գտնվող այգեգործական ընկերությանը կից տնակի բնակչուհին առավոտվանից չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Աբրահամ Ղալաչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 71 հերթապահ խումբը՝ բժիշկներ Նունե Նալբանդյանի և Դավիթ Քյոսաբաբյանի գլխավորությամբ։ Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են մոտ 80 տարեկան կնոջ դի և տեղում արձանագրել են, որ նա մահացել է։ Դեպքի մասին ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մհեր Եսայանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել և, հավանաբար, կինը հանկարծամահ է եղել։ Դեպքի մասին Մալաթիայի ոստիկանությունից տեղեկությունն էլ փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Մարգարիտա Մանուկյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի անուն-ազգանունն է Օվսաննա Թարջումանյան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր