211652_close_icon
views-count6518 դիտում article-date 14:34 09-01-2017

Չինաստանը հաջողությամբ փորձարկել է ջրածնային վառելիքով աշխատող օդանավը

Չինաստանը դարձավ աշխարհում երրորդ երկիրը, որը հաջոxությամբ փորձարկեց ջրածնային վառելիքով աշխատող օդանավը։ Ինչպես գրում է չինական «Կեչժու ժիբաո» թերթը, օդանավը մշակվել է Լյաոնին նահանգում, չինական RX1E երկտեղանոց էլեկտրական օդանավի հիման վրա։ Փորձնական թռիչքը կայացել է Շենյան քաղաքում։ Թերթի տվյալներով՝ օդանավը կարողացել է հավաքել 320 մետր բարձրություն։ Այն հագեցած է ջրածնային վառելիքի տարրերով, որը 20 կվտ լարում է ստեղծում, դրա հաշվին էլ սնուցվում է էլեկտրական շարժիչները, համակարգերը, մարտկոցները։ Նախկինում նման թռիչքներ են իրականացրել Գերմանիան ու ԱՄՆ-ն։

Նմանատիպ նյութեր