3183 դիտում
16:13 28-02-2017
Չինաստանը նոր սերնդի բազմաթիրախային հարվածային-հետախուզական անօդաչու է հաջողությամբ փորձարկել
Չինաստանի կողմից նոր սերնդի «Իլուն-2» բազմաթիրախային հարվածային-հետախուզական անօդաչու թռչող սարքի փորձարկումը հաջողությամբ է ավարտվել, հաղորդում է Tass-ը։
Այսօր առավոտյան անօդաչուն առաջին թռիչքն է կատարել երկրի հյուսիս-արևմտյան լեռնային հատվածում և շուրջ 1.5 ժամ գտնվել օդում։
Սարքի գլխավոր նախագծող Լի Իդունի խոսքով՝ Չինաստանը դարձավ աշխարհում երկրորդ պետությունը ԱՄՆ-ից հետո, որը կարողացավ նման տիպի անօդաչու ստեղծել։
Սարքի թևերի բացվածքը 20 մետրից ավելի է, երկարությունը՝ 11 մետր։ Այն նման է ամերիկյան MG-9 Reaper-ին։ Կարող է հագեցած լինել ավիացիոն թիրախային միջոցներով։ Ունակ է հասնել մինչև 9000 մետր բարձրության և առանց լիցքավորման օդում մնալ մինչև 20 ժամ։ Կարող է կրել մինչև 4.2 տոննա բեռ և ժամում զարգացնել մինչև 370 կմ արագություն։
Նմանատիպ նյութեր
4468 դիտում
17:03 16-07-2017
Չինաստանը հաջողությամբ փորձարկել է մարտական-հետախուզական ԱԹՍ-ը
3983 դիտում
22:37 11-12-2021
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է նոր սերնդի հակատանկային հրթիռ
Այս բաժնից
1306 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1165 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1147 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո