211652_close_icon
views-count50092 դիտում article-date 21:40 08-01-2017

Հերթական ողբերգական դեպքը Մուսալեռ գյուղի Անի թաղամասի նույն շենքում․ այս անգամ հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու ծխախեղդ եղած դին

Քիչ առաջ հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Անի թաղամասի 1-ին շենքի 12 բնակարանից ծուխ է դուրս գալիս և հնարավոր է ներսում մարդ լինի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր բացելով բնակարանի դուռը այնտեղ հայտնաբերել են 46-ամյա Գագիկ Դավթյանի դին։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, ինչպես նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի փորձաքրեագետը և դատական բժիշկը։ Ըստ նախնական տեղեկությունների Գ․ Դավթյանը մահացել է ծխախեղդ լինելու հետևանքով, քանի որ երբ փրկարարները դուռը բացել են, ներսում ամբողջովին եղել է կրակից առաջացած ծուխ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այսօր այս շենքում, սակայն թիվ 10 բնակարանում կեսօրին տեղի էր ունեցել ողբերգական դեպք, երբ երիտասարդ հայրն ու մայրը և նրանց 4 ամսեկան երեխան ըստ նախնական տեղեկությունների շմոլ գազի հետևանքով մահացել էին։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/08/1055503/]հայտնել էինք[/url], ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մուսալեռ գյուղի Անի թաղամասի 1-ին շենքի 10-րդ բնակարանից գազի ուժեղ հոտ էր գալիս և կային կասկածներ, որ ներսում մարդիկ են եղել։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե էին ժամանել Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Վաղարշապատի ոստիկանների հետ բացել էին տան դուռը և այնտեղ հայտնաբերել էին կնոջ և տաղամարդու դիեր, ինչպես նաև անգիտակից վիճակում գտնվող անչափահաս աղջիկ, ում մոտ առկա էր կենդանության նշաններ։ Դեպքի վայր էին ժամանել նաև Վաղարշապատի ոստիկանության օպերատիվ խումբը, բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորութամբ։ Ժամանել էր նաև դատական բժիշկը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել էին մահացածների ինքնությունը։ Մահացածներն էին 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը և 4-ամսեկան Ասյա Բաղդասարյանը։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր