211652_close_icon
views-count510729 դիտում article-date 21:57 07-01-2017

Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի փոխմարզպետի 29-ամյա տղայի սպանությունից. 20-ամյա կասկածյալը, ով Նորատուսի գյուղապետի եղբոր տղան է, որոնվում է, իսկ փնտրվում են BMW X6 և Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել նույն վարչության պետի տեղակալ Ա. Մանուկյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված խումբը զբաղվում է այսօր՝ հունվարի 7-ին, Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ 50 տան բնակիչ, 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանին հրազենով սպանելու փաստով հարուցված քրեական գործով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են BMW X6 մակնիշի 11 ՕC 111 համարանիշի և Toyota Land Cruiser Prado մակնիշի 75 ԼԼ 075 համարանիշի ավտոմեքենաներ, որոնցով, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, հանցագործությանը մասնակից անձինք դիմել են փախուստի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW X6-ը պատկանում է Նորատուս գյուղի Նարեկացի 7-րդ նրբանցքի 1-ին տան բնակիչ, 40-ամյա Գոռ Համլետի Ստեփանյանին, իսկ Toyota Land Cruiser Prado-ն՝ նույն գյուղի Տերյան 2-րդ նրբանցքի 2-րդ տան բնակիչ, 27-ամյա Էրիկ Արմենի Սարգսյանին։ Սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է նաև Նորատուս գյուղի Թումանյան փողոցի 37 տան բնակիչ, 20-ամյա Մեխակ Արտակի Հարությունյանը, ով, ըստ օպերատիվ տեղեկությունների, դեպքի վայրից դիմել է փախուստի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Հարությունյանը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբոր՝ «Չոլի շուն» մականվամբ Արտակ Հարությունյանի տղան է։ Ինչպես ավելի վաղ Գավառից [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/07/1055463/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հունվարի 7-ին, կրակոցներ էին հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։ Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Ադամյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Քոչարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ բաժնի պետ Դանիել Մոսիկյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ 50 տան բնակիչ, 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Գավառ քաղաքի Ազատության փողոցից։ Արդեն նշված վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 7 պարկուճ և 2 գնդակ։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև Audi Q 7 մակնիշի 47 MM 777 համարանիշի ավտոմեքենան, որի վրա առկա էին կրակոցի հետքեր, իսկ ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել էր ատրճանակ։ [b]Սպանված 29-ամյա Հայկ Հակոբյանը [/b][img]http://shamshyan.com/ups/images/0735831001483812403900789.jpg[/img] [b]Սպանությունը կատարելու կասկածանքով որոնվող 20-ամյա Մեխակ Հարությունյանը [/b][img]http://shamshyan.com/ups/images/0851625001483814635389239.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր