211652_close_icon
views-count15092 դիտում article-date 12:43 07-01-2017

Փակ է Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը, Աշտարակ և Եղվարդ քաղաքներում մառախուղ է. ՀՀ ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են: Փակ է Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը: Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր