211652_close_icon
views-count32226 դիտում article-date 10:54 07-01-2017

Վանաձորում պայմանագրային զինծառայողը «09»-ով բախվել է էլեկտրասյանը. պատճառը մերկասառույցն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում 29-ամյա Սանասար Նալբանդյանը Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ՀՀ ՊՆ N ռազմական ոստիկանության Վանաձորի մասնաճյուղի հարևանությամբ իր վարած Վազ 2109 մակնիշի 30 ՕԼ 653 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Խառատյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն են գործել նաև Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը։ Վթարի հետևանքով վարորդ Ս. Նալբանդյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Էվինյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր