211652_close_icon
views-count19184 դիտում article-date 23:12 05-01-2017

Չինաստանի լողավազաններից մեկում 4-ամյա երեխա է ջրահեղձ եղել, մինչ նրա մայրը մի քանի մետրի վրա SMS էր գրում հեռախոսով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ողբերգությունը տեղի է ունեցել Չինաստանի ջրաշխարհներից մեկում այսօր։ Ինչպես հաղորդում է Mirror-ը, 4-ամյա երեխայի մայրը, ով այդ պահին լողավազանում էր և երեխայից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, այնքան է տարված լինում հեռախոսով SMS ուղարկելով, որ չի նկատում, թե ինչպես է երեխան ջրահեղձ լինում։ Դեպքը ֆիքսել են տեղի անվտանգության տեսախցիկները։ Չի նշվում նաև, թե որ քաղաքում է տեղի ունեցել այն, ինչու երեխան իր հագին չի ունեցել փրկարարական ժիլետ և թե ինչու ողբերգության պահին լողավազանում ոչ մի ջրափրկարար չկար։ Իրավապահները հետաքննություն են սկսել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր