211652_close_icon
views-count15237 դիտում article-date 22:15 03-01-2017

Լվովի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Ուկրաինական Լվով քաղաքի «Էլեկտրոն» գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Ըստ տեղի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների՝ հրդեհը բռնկվել է գործարանի 2-րդ հարկում՝ մասնավոր արտադրամասում: Հրդեհի վայր են ժամանել 62 հրշեջ-փրկարար ՝ 12 մարտական հաշվարկով: Այս պահին հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով զոհեր և տուժածներ չկան:

Նմանատիպ նյութեր