211652_close_icon
views-count35297 դիտում article-date 22:58 02-01-2017

ԱՄՆ-ում փոփոխել են հայտնի «Hollywood»-ի տառերը

Լոս Անջելեսում անհայտ անձինք հայտնի «Hollywood» գրառման վերջին՝ իրար հաջորդող «օօ» տառերի վրա կախել են «ee» տառերը՝ այդպիսով դարձնելով «Hollywood»-ը «Hollyweed», ինչը անգլերենից թարգմանաբար նշանակում է «սուրբ մոլախոտ»։ Տեղի ոստիկանությունում հայտնել են, որ միջադեպը օրենքի խախտում է և ենթակա է հետաքննության։ Առայժմ իրավապահները կասկածյալներ չունեն։ Հանրահայտ գրառումը հոլիվուդյան բարձունքում է հայտնվել 1923 թվականին՝ գովազդի նպատակով։ Սակայն հետզհետե ձեռք է բերել լայն ճանաչում և դարձել է Հոլիվուդի խորհրդանիշը։ Գրառումը ամերիկյան կինոարտադրության ապրանքանիշն է։

Նմանատիպ նյութեր