3968 դիտում
10:21 08-03-2016
Համարանիշներում օգտագործվելու են «G» և «X» տառերը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կառավարության մարտի 10-ի օրակարգում ընդգրկված է մի հարց, որով նախատեսվում է տրանսպորտային միջոցների համարանիշներում օգտագործել նաև «G» և «X» տառերը, որովհետև «գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշները գրեթե սպառվել են»:
«ՉԻ» - Սա իսկապես շատ լուրջ պրոբլեմ է: Պաշտոնյաների երեխաները մեծանում են, նորանոր մեքենաներ են պետք, իսկ «գոլդ» համարները վերջանալու վրա են: Ընդ որում՝ այս որոշմամբ նաև բյուջեի մուտքերը կավելանան: Չէ՞ որ «գոլդ համարները», ինչպես ասում են, «թիվ արժեն»:
Սա այն եզակի դեպքերից է, երբ կարելի է հաճելին համատեղել օգտակարի հետ: Մենք, օրինակ, խորհուրդ կտայինք առաջնորդվել հայրենասիրական վսեմ զգացմունքներով և համարանիշներում լատիներենի փոխարեն օգտագործել հայերեն տառերը: Չէ՞ որ լատինական այբուբենը 26 տառ է, իսկ հայկականը՝ 39: Ուղիղ 50 տոկոսով ավելի շատ: Համապատասխանաբար բյուջեի մուտքերն էլ կավելանան 50 տոկոսով:
Ի՞նչ, այդ համարանիշներն արտասահմանում չեն անցնի՞: Շատ ավելի լավ, երկրից դուրս գալու համար հատուկ համարանիշներ կվաճառեն: Այնպես որ՝ Մեսրոպ Մաշտոցը նույնպես կարող է նպաստել բյուջեի համալրմանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3043 դիտում
13:03 10-03-2016
Ավտոմեքենաների համարանիշներում այսուհետ կլինեն G և X տառերը
35543 դիտում
22:58 02-01-2017
ԱՄՆ-ում փոփոխել են հայտնի «Hollywood»-ի տառերը
Այս բաժնից
1462 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1846 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»