211652_close_icon
views-count16532 դիտում article-date 21:37 02-01-2017

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է նորագույն Agni-4 ռազմավարական նշանակության բալիստիկ հրթիռը

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Agni-4 ռազմավարական նշանակության երկաստիճան բալիստիկ հրթիռը, որն ունակ է մինչև 4000 կմ մինչև 1 տոննա կշռով միջուկային մարտագլխիկ տեղափոխել, հայտնել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների մշակման կազմակերպությունը։ Միջին հեռահարության «ցամաք-ցամաք» դասին պատկանող հրթիռն ունի 20 մետր երկարությունը և կշռում է 17 տոննա։ Սա թվով 6-րդ փորձարկումն է, որն իրականացնում է Հնդկաստանը։ Բոլոր փորձարկումներից միայն մեկն է ձախողվել։

Նմանատիպ նյութեր