Հնդկաստանը փորձարկել է 500 կմ հեռահարության «Ագնի 5» բալիստիկ հրթիռը
Հնդկաստանն այսօր հերթական բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել, այս անգամ արձակվել է «Ագնի 5» միջին հեռահարության բալիստիկ հրթիռը, հաղորդում է Odisha Sun Times-ը։
Հրթիռն արձակվել է տեղի ժամանակով ժամը 09,12-ին, Օդիշա նահանգի առափնյա Աբդուլ-Կալամ կղզու պոլիգոնից։ Թերթի տվյալներով՝ փորձարկումը հաջող է անցել։
Ներկա պահին Հնդկաստանի զինված ուժերի ենթակայության տակ կա 4 տիպի «Ագնի» բալիստիկ հրթիռներ՝ «Ագնի 1»-ը՝ 700 կմ, «Ագնի 2»-ը՝ 2000 կմ և «Ագնի 3»-ն ու «Ագնի 4»-ը՝ 2500-3500 կմ հեռահարությամբ։
Սպասվում է, որ 5000 կմ հեռահարությամբ «Ագնի 5»-ը սպառազինություններ կմտնի մի շարք փորձակումներից հետո միայն։ Մշակման փուլում է գտնվում նաև «Ագնի 6» բալիստիկ հրթիռը։ Հնդիկ ինժեներների նպատակը նրա հեռահարությունը մինչև 10.000 կմ դարձնելն է, ինչպես նաև ստորջրյա արձակման հնարավորությունը։