211652_close_icon
views-count74625 դիտում article-date 20:38 01-01-2017

Երևանում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փրկարարը, փրկարար հոգեբանը և բժիշկը կանխեցին 35-ամյա տղամարդու ինքնասպանությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 1-ին, Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի թիվ 10 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 35-ամյա Ալեքսեյ Ներսիսյանը փորձում է ինքնասպանություն գործել ինքնավնասման եղանակով։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Ա․Թառոյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև 1-03 շտապօգնության թիվ 13 բուժբրիգադը, բժիշկ Ռոբերտ Ալեքսանյանի գլխավրորությամբ։ Տեղում են գտնվել նաև ՀՀ ոստիկանության պարեկահպահակային ծառայության գնդի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, դասակի հրամանատար ոստիկանության ավագ լեյտենանտ Հրաչ Արզումանյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագորղը հայտնում է, որ պատճառը եղել է այն, որ Ա․ Ներսիսյանը ով առողջական և ֆինանսական խնդիրներ ունի և հոսանքի գումարը չվճարելու համար բնակարանը հոսանքազրկվել է, այլ ելք չունենալով իբրև խնդրի լուծում փորձել է դիմել ծայրահեղ քայլերի։ Բարեբախտաբար փրկարար հոգեբան Ա․ Թառոյանը, խմբի ղեկավար Ա․ Ճաղարյանի, ինչպես նաև բժիշկ Ռ․ Ալեքսանյանի գլխավորությամբ կարողացել են նախ հոգեբանական օգնություն ցուցաբերել, որից հետո նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Մինչ այդ սակայն բնակարանի հոսանքազրկման մասին տեղեկացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում հանձնարարականով կարճ ժամանակում ժամանել է էլեկտրոցանցի ներկայացուցիչը և բնակարանի էլեկտրականությունը վերականգնվեց։ Գ․ Շամշյանի տղեկություններով քաղաքապետ Տ․ Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել վճարելու Ա․ Ներսիսյանի էլեկտրաէներգիայի սպառման հետևանքով կուտակված պարտքը։ Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ էլեկտրոցանցի տեսուչը մի քանի անգամ ընդառաջել է Ա․ Ներսիսյանին, ով Գավառի մանկատան սան է եղել, իսկ քանի որ արդեն պարտքը մեծ էր կազմում, էլեկտրիկը ստիպված հոսանքազրկել է բնակարանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա․ Ներսիսյանը հաշվառված է նաև «Ավանի» հոգեբուժական կլինիկայում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր