211652_close_icon
views-count9942 դիտում article-date 15:17 30-12-2016

Երկիր մոլորակին կմոտենան 2 երկնաքարեր

NEOWISE առաքելության աստղագետները 2 երկնաքարեր են հայտնաբերել, որոնք մոտենում են Երկիր մոլորակին, հաղորդում է NASA-ն։ Առաջին՝ C/2016 U1 NEOWISE երկնաքարը կմոտենա մեր մոլորակին հունվարի 14-ին։ Այն հայտնաբերվել է այս տարվա հոկտեմբերի 21-ին։ Երկրորդը՝ 2016 WF9-ը, որը հայտնաբերվել է նոյեմբերի 27-ին, ամենայն հավանականությամբ աստերոիդ է և Երկրի ուղեծրին կհասնի փետրվարի 25-ին։ Այն մեր մոլորակից կլինի 51 մլն կմ հեռավորության վրա։ Աստագետները վստահեցնում են, որ երկու երկնաքարերն էլ վտանգ չեն ներկայացնի մոլորակի համար։

Նմանատիպ նյութեր