Երկիր մոլորակի ուղղությամբ միլիոնավոր երկնաքարեր են շարժվում
Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ Երկիր մոլորակի ուղղությամբ շարժվում են միլիոնավոր երկնաքարեր, որոնք մեծ վտանգ են ներկայացնում:
Աստղագետների խոսքով` երկնաքարերի այդպիսի քանակությունը ապոկալիպսիսի պատճառ կհանդիսանա, ինչպես 65 միլիոն տարի առաջ` դինոզավրերի ոչնչացման ժամանակ: Գիտնականների համոզմամբ` Երկիր մոլորակը կփրկեն միայն զարգացած նորագույն տեխնոլոգիաները:
NASA-ի գիտնականները հաշվել են, որ 2017-2113 թվականներին մեր մոլորակի հետ կբախվեն մոտ 400 երկնաքարեր` պատճառելով լուրջ վնասներ: