211652_close_icon
views-count103879 դիտում article-date 11:04 24-12-2016

Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա և 31-ամյա երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել. պատճառը եղել է անծանոթ կնոջը Viber-ով հաղորդագրություն ուղարկելը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 24-ամյա Մհեր Հովհաննիսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 22-ին Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 18 հասցեի մոտից նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել Մ. Հովհաննիսյանն ու 31-ամյա Ահարոն Ասիրյանը։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Թումաղայանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով իրավապահները որոնում են 28-ամյա Ալեք Յաղուբյանին, ով նախկինում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ռուսաստանի Դաշնությունում դատապարտվել էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ մահացածը, ով մասնագիտությամբ ոսկերիչ էր, Viber-ով SMS հաղորդագրություն է ուղարկել կասկածյալ Ա. Յաղուբյանի մորը։ Վերջինս տեսել է այդ հաղորդագրութունը և հանդիպման է կանչել սպանվածին ու վիրավորին, որից հետո եղել է այն, ինչ եղել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժինը այսօր դիմելու է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հետախուզման մեջ գտնվող Ա. Յաղուբյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի, ու եթե դատարանը բավարարի քննչական բաժնի միջնորդությունը, նրան հայտնաբերելուց հետո տեղափոխելու են Նուբարաշենի բանտ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր