211652_close_icon
views-count49329 դիտում article-date 13:59 15-12-2016

Դաժան ու չբացահայտված դեպք Երևանում. 55-ամյա տղամարդը մահացել է մի քանի ավտոմեքենաների կողմից վրաերթի ենթարկվելուց հետո

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Մկրտիչ Գաբրիելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 30-ին, ժամը 02։30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Այնթափ գյուղի վարչական տարածքում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Նոր Խարբերդ Ամառանոցներ 26 փողոցի բնակիչ, 48-ամյա Անդրանիկ Խաչատրյանին վրաերթի ենթարկելու և փախուստի դիմելու փաստով։ Վրաերթի ենթարկվածին վարորդը թողել էր անօգնական, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր։ Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ պարզվել է, որ Ա. Խաչատրյանը վրաերթի է ենթարկվել մի քանի ավտոմեքենաների կողմից, հավանաբար, ճանապարհի մութ լինելու պատճառով վարորդները չեն նկատել ու կրկնակի անգամ վրաերթի են ենթարկել արդեն մահացածին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մասիսի քննչական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, իսկ վրաերթի վայրից փախած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ են կատարվում ոստիկանության Շենգավիթի բաժնում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հատվածում կան տեսախցիկներ, ու քննչական բաժինն ու Շենգավիթի ոստիկանները փորձում են այդ տեսախցիկների օգնությամբ հայտնաբերել ճիվաղին։ Դիահերձարանում մեծ դժվարությամբ են կարողացել դին կարգի բերել, և միայն հարազատների ճանաչումից հետ է ճշտվել ինքնությունը, իսկ թաղման արարողության ժամանակ էլ դագաղը փակ է եղել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր