211652_close_icon
views-count36385 դիտում article-date 22:09 13-12-2016

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Մրգաշեն գյուղում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու կիսաայրված դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն գյուղի 7-րդ փողոցի 10-րդ շենքի թիվ 16-րդ բնակարանում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները տան հյուրասենյակում, հատակին հայտնաբերել են 51-ամյա Գագիկ Բաբասյանի կիսաայրված դին: Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի կարգադրությամբ նշված վայր են ժամանել նաև նույն վարչության Նաիրիի քննչկան բաժնի քնիչները: Փաստի առթիվ նույն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ Գ.Բաբասյանի մահվան հանգամանքը պարզելու համար: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տանը այրվել են հյուրասենյակի բազկաթոռը, սեղանը և մասամբ ջերմահարվել է փատե մահճակալը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր