18490 դիտում
10:40 08-02-2023
Ողբերգական դեպք Օշական գյուղում․ սեփական տանը հայտնաբերվել են տղամարդու դի և կիսաայրված անկողին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր ՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օշական գյուղի Վ․ Ամատունու փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վաչության պետի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Նվարդ Ղանդիլյանն ու կրտսեր պարեկ Գարեգին Մովսիսյանը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկանններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ 76-ամյա Սերյոժա Ա․-ի դին գետնին ընկած վիճակում, իսկ դիակի մոտ՝ այրված իրեր, այդ թվում՝ կիսաայրված անկողինը։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2185 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)