211652_close_icon
views-count3796 դիտում article-date 11:57 13-12-2016

Դոնալդ Թրամփն այսօր կհայտարարի ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի անունը

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ այսօր հայտարարելու է երկրի նոր պետքարտուղարի անունը, հաղորդում է BBC-ն։ Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ քննարկվում է այդ կարևորագույն պաշտոնում թեկնածուի նշանակման հարցը, որոնց թվում են նախագահի նախկին թեկնածու Միթթ Ռոմնին, Թեննեսսիի նահանգապետ Բոբ Քորքերը և ExxonMobil նավթային կորպորացիայի ղեկավար Ռեքս Թիլլերսոնը։ Թիլլերսոնը նախորդ շաբաթ 2 անգամ հանդիպել է Թրամփի հետ։ Նա նաև հայտնի է որպես Մոսկվայի հետ սերտ հարաբերությունների կողմնակից, իսկ 2012 թվականին ՌԴ նախագահի կողմից արժանացել է Բարեկամության մեդալի։ 2 օր առաջ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր համար Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդումը առաջնային է։

Նմանատիպ նյութեր