5305 դիտում
18:09 11-12-2016
Խոշոր պայթյուն է տեղի ունեցել Եգիպտոսում գտնվող ուղղափառ եկեղեցում․ կան զոհեր և վիրավորներ
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցներն ու պարբերականները, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պայթյուն է տեղի ունեցել։
Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի ուղղափառ եկեղեցում, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 25 մարդ։ Մեծ թիվ են կազմում նաև վիրավորները։
Պարբերականները նշում են, որ պայթուցիկ սարքը եկեղեցում թողել է մի կին ու հետո հեռացել։ Կահիրեի ոստիկանությունն ու համապատասխան մարմինները տանում են աշխատանքներ՝ պարզելու համար դեպքի կազմակերպիչներին։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Նմանատիպ նյութեր
783 դիտում
12:03 09-09-2022
Լատվիայի Սեյմը օրենք է ընդունել Ռուս ուղղափառ եկեղեցուց Լատվիական ուղղափառ եկեղեցու անկախության մասին
Այս բաժնից
691 դիտում
16:08 05-05-2024
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
853 դիտում
14:59 05-05-2024
Վարորդը բախվել է Սպիտակ տան պատնեշին ու տեղում մահացել