211652_close_icon
views-count45716 դիտում article-date 10:39 10-12-2016

Արտակարգ դեպք Վանաձորում. նախկին ավագանու անդամի ինքնաշեն փայտե տնակը վերածվել է մոխրակույտի, որտեղ հայտնաբերվել է զենք-զինամթերք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարի հարևանությամբ գտնվող «Բոլորքար» տարածքի հարևանությամբ եղած ինքնաշեն փայտե վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր կանխել են կրակի տարածումը, սակայն այն ամբողջովին վերածվել է փայտե մոխրակույտի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տնակը, որը մոտ 108 քմ է, պատկանում է Վանաձոր քաղաքի նախկին ավագանու անդամ, 57-ամյա Վահան Մխիթարյանին, ով դեռևս փորձաքննության արդյունքների պատասխանին չսպասելով՝ արդեն հայտարարում է, թե իբրև վագոն-տնակն այրել են։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանը, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանը և փորձագետ Հովհաննես Սաքանյանը։ Վերջիններս դեպքի վայրում հայտնաբերված են ֆիքսում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փայտաշեն տնակում հայտնաբերվել է 1 հատ նռնակ, 1 հատ նռնականետ և մեծ թվով ինքնաձիգի փամփուշտներ, սակայն չի բացառվում, որ փորձաքրեագետների աշխատանքից հետո տեղում նույնպես հայտնաբերվի այլ զենք-զինամթերք։ Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր