211652_close_icon
views-count3517 դիտում article-date 17:36 07-12-2016

Պակիստանում 47 ուղևորներով ինքնաթիռ է կործանվել

Պակիստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն: Պակիստանյան ավիաընկերությանը պատկանող PK-116 չվերթի ինքնաթիռում այդ պահին եղել է 42 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Նշվում է, որ ինքնաթիռը վայր է ընկել Հավելիան լեռնային շրջանից 15 կմ հեռավորության վրա։ Դեպքի վայր են մեկնել փրկարարներ։ Ինքնաթիռն իրականացնում էր Չիտրալ-Իսլամաբադ չվերթը:

Նմանատիպ նյութեր