Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Պակիստանի հարավ-արեւմտյան Բելուջիստանի նահանգում հունվարի 23-ին կործանվել է երկրի ռազմաօդային ուժերին պտկանող F-7PG բազմանպատակային կործանիչը: Այդ մասին հայտնել է Daily Pakistan հրատարակությունը:
Վերջինի տվյալներով՝ կործանիչը ուսումնավարժական թռիչք էր իրականացնում:
Վթարի ստույգ պատճառն առայժմ հայտնի չէ: Միջադեպի հետաքննությամբ զբաղվելու է հատուկ հետաքննչական խումբը։ Ներկայում վթարի վայրում աշխատում են անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները:
F-7PG կործանիչը Չենդու J-7 չինական կործանիչի՝ Պակիստանի համար մշակված արտահանական տարբերակն է, որն իր հերթին ռուսական ՄիԳ-21Ֆ-13-ի պատճենն է։