211652_close_icon
views-count189627 դիտում article-date 09:23 03-12-2016

Դաժան ու ողբերգական դեպք Լոռու մարզում. 26-ամյա կին վարորդը վթարից հետո ողջ-ողջ այրվել է ավտոմեքենայի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 12 շենքի բնակիչ, 26-ամյա Անի Աղաբեկյանը Շնող-Թեղուտ ավտոճանապարհին իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 88 QՏ 881 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարելով ավտոմեքենայում առաջացած հրդեհը՝ այնտեղ հայտնաբերել են Ա. Աղաբեկյանի դին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կարգադրությամբ դեպքի վայր է ժամանում նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է գազաբալոնից առաջացած կայծը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Աղաբեկյանը աշխատում էր «Թեղուտ» Փակ Բաժնետիրական Ընկերությունում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի և Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր