Ինչո՞ւ էր Մանկավարժական համալսարանի «Կարմիր» դահլիճ այցելել Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ հանդիպում՝ հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի հետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանդիպման հենց սկզբում ՀՊՄՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը չեմպիոնին պարգևատրեց Խաչատուր Աբովյանի անվան ոսկե մեդալով:
Այնուհետև ուսանողներով լեփ-լեցուն դահլիճից Ա. Ալեքսանյանին ուղղվեցին բազմաթիվ և բազմաբնույթ հարցեր, որոնց համար նա հնչեցրեց հստակ և ամբողջական պատասխաններ, իսկ հանդիպման վերջում, իհարկե, ուսանողները լուսանկարվեցին չեմպիոնի հետ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի