Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ․ տեղի աշխատակիցները ու հազարավոր վարորդներ չեն կարողանում անարգել մուտք գործել տարածք․ պատճառը՝ օր օրի փլուզվող դիտահորն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է Երևանում ժողովրդին հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի դիմաց դիտահորը վնասվել ու կարծես «բլոկադա»-ի է ենթարկել ՀՀ ՆԳՆ Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Երևանի Հաշվառման-քննական բաժնի թե աշխատակիցներին, թե գրեթե ամեն օր այցելող հազարավոր վարորդներին ու քաղաքացիներին։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վնասված դիտահորը, որը ամեն օր էլ ավելի է նստվածք տալիս, ու փոսը ամեն օր խորանում է, կարծես ոչ մի պատասխանատու կառույցի չի էլ անհանգստացնում։
Էբեբունու թաղապետ Հակոբ Բալայանը արդարանում է, թե դա իր տարածքը չի, մինչդեռ կան թաղապետեր, ովքեր եթե իրենց վարչական շրջաններում նման դեպքեր են ունենում, կարողանում են «Վեոլիա ջրի» հետ համաձայնության գալ և խնդիրը հրատապ լուծել։ Երևանի քաղաքապետարանն էլ ճշտել էր, որ դա մասնավոր ընկերության գիծ է ու ձեռքերը լվացել, մի կողմ էր քաշվել։ Հանրության մոտ էլ տպավորություն էր ստեղծվել, որ պատասխանտուն «Վեոլիա ջուր»-ն է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, 1 շաբաթ անց պարզվում է, որ դա ոչ թե «Վեոլիա ջրի» իրավասության մեջ է, այլ ինչ-որ մասնավոր ընկերության, որը մոտակայքում շահագործում է ռեստորանային համալիր ու նրանք էլ այդ խնդիրը պետք է լուծեին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այնուամենայնիվ այս դեպքում «Վեոլիա ջուր» ընկերությունը, ընդառաջելով ժողովրդի խնդրանքներին, երեք օր է աշխատանքներ է կատարում ու երեկ՝ մայիսի 10-ին, հիմնովին ոչ միայն փոխեց վթարված կոյուղատարերը, այլև տեղադրեց նոր, ըստ իրենց հայտնածի՝ ավելի ամուր դիտահոր։ Այն, որ այս պարագայում «Վեոլիա ջուր»-ը բարի կամք դրսևորեց, դա ողջունելի է։ Ավելի ողջունելի կլինի ժողովրդի կողմից, եթե այդ ընկերությունը նման ձև արձագանքի քաղաքացիների այն ահազանգերին, ինչպես որ այս դեպքում։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։