ՃՈ վաշտի հրամանատարը նշանակվել է անձնագրային ծառայության պետ
[color=#CC0000]SHAMSHYN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Սերգեյ Հակոբյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Սերգեյ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Հրազդանի անձնագրային ծառայության պետ։
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Էդգար Սուսլիյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից և նշանակվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Արտաշատի բաժնի պետ։
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Հակոբ Խաչատրյանը նշանակվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի պետ։