211652_close_icon
views-count30717 դիտում article-date 09:46 13-11-2016

Երևանում բախվել են Niva-ն ու Mercedes-ը. վերջինն էլ տապալել է գազախողովակն ու հայտնվել բնակչի տան բակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցի և Նուբարաշենի խճուղու խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ, 65-ամյա Եղիշել Մելքոնյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 NՏ 972 համարանիշի և 43-ամյա Գոհար Առաքելյանի վարած Mercedes E320 մակնիշի 34 DR 271 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել գազի և մալուխի սյունը և հայտնվել սեփական տան բակում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Արտակ Գրիգորյանն ու Արմեն Աղեկյանը: Օպերատիվորեն ժամանաել են նաև ԳազպրոմԱրմենիա կենտրոնական վթարային ծառայության աշխատակիցները: Ժամանել է նաև Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին գումարտակի սպայական ջոկ, որտեղից ժամանել է տեսուչ Դավիթ Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր