211652_close_icon
views-count114679 դիտում article-date 11:17 07-11-2016

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 6 ավտոմեքենա, վիրավորը 15 րոպե է՝ ընկած է գետնին. շտապօգնությունը ուշանում է, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Vեctra մակնիշի մակնիշի 34 RM 938 համարանիշի, Mercedes մակնիշի 27 ՏՕ 120 համարանիշի, Opel Vectra մակնիշի 35 ՍT 503 համարանիշի, Nissan մակնիշի 03 ԼՏ 833 համարանիշի, BMW X5 մակնիշի 70 DQ 001 համարանիշի, Opel Astra մակնիշի 34 DA 760 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է։ Այս պահին 1 հոգի, ով վիրավոր է, գետնին է և նրան օգնություն են ցուցաբերում քաղաքացիները, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ 15 րոպե է, շտապօգնության բրիգադը չի ժամանում, ովքեր ուշացումով ժամանեցին և վիրավորին պատգարակով տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել, քանի որ վթարված ավտոմեքենաները մոտ 20 մետր ճանապարհն «իրենցով են արել»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր