211652_close_icon
views-count4410 դիտում article-date 21:26 26-10-2016

Դենի Միլզ. Պոգբան ու Իբրահիմովիչը տուժում են թիմակիցների պատճառով

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Դենի Միլզը իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդում» Պոլ Պոգբայի և Զլաթան Իբրահիմովիչի խաղի մասին: «Երբ բարձրակարգ խաղացողին միջակ թիմում ես տեղավորում, նրա մակարդակն ընկնում է, քանի որ թիմակիցներն այնքան էլ լավ չեն, ինչին նա սովոր չի եղել: Թիմակիցները չեն կարող անել այն, ինչին սովոր են բարձրակարգ խաղացողները: Պոգբան ու Իբրահիմովիչը ներկա պահին դրանից են տուժում: Մյուս ֆուտբոլիստները նրանց չեն աջակցում, նրանք ընդհանրապես նույն մակարդակի չեն և կարծում եմ, որ այդ երկուսին ներքև են քաշում», ասել է Միլզը:

Նմանատիպ նյութեր