211652_close_icon
views-count30427 դիտում article-date 13:00 26-10-2016

Արտակարգ դեպք Էջմիածնում գործող «Իմպերիալ-Տուր» ՍՊԸ-ի տարածքում. աշխատակցին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքից դեպի Մարգարայի խճուղի տանող հատվածում՝ 1/1 հասցեում գործող «Իմպերիալ-Տուր» ՍՊԸ-ի տարածքից Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ նշված ՍՊԸ-ի տարածքում աղբով բարձված Камаз մակնիշի 014 ՍՕ 12 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան շարժի է դրել, սակայն ինքնաբերաբար մեքենան առաջ է ընթացել և նա սեղմվել է դիմացում գտնվող երկաթե կոնստրուկցիաների մեջ։ Նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները։ Քանի որ դեպքը ճանապարհատրանսպորտային պատահար չի համարվում, այլ աշխատանքային կանոնների շահագործման անվտանգությունը չպահելու հետևանք է, դեպքով զբաղվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ՍՊԸ-ն զբաղվում է դռների, պատուհանների արտադրությամբ։ Վաղարշապատի ոստիկանությունը պարզում է վիրավոր վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր