211652_close_icon
views-count21216 դիտում article-date 21:55 14-12-2022

Գյումրիում գործող «Իմպերիալ» ռեստորանային համալիրի մոտից Գյումրու հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա տղամարդու դի. սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային ննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է դեկտեմբերի 11-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը նշված կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ «գանգուղեղային փակ վնասվածք՝ հարցականով, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գյումրիի բնակիչ՝ 60-ամյա Տիգրան Ղ-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ժամը 20։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում գործող «Իմպերիալ» ռեստորանային համալիրի դիմաց ինքնազգացողությունը վատանալու հետևանքով մահացել է։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր