211652_close_icon
views-count7106 դիտում article-date 09:58 26-10-2016

Փակ քննարկման ժամանակ Խաչատուր Քոքոբելյանի հարցն անասելի բորբոքել է Առաքել Մովսիսյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում երեկ տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ փակ քննարկում, որը տևեց մոտ մեկ ժամ։ Քննարկման ընթացքում կրքերն այնքան էին թեժացել, որ բանավիճող պատգամավորների ձայները միջանցքում լսելի էին։ Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից հնչեցված ինչ-որ հարց անասելի բորբոքել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին։ Իսկ ինչ վերաբերում է հանդիպման բուն թեմային, ապա «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ փակ քննարկման ընթացքում Վիգեն Սարգսյանը հիմնականում կրկնել է կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խորհրդարանում հնչեցրած իր ելույթը։ Ակնհայտ է, որ պատգամավորները հանդիպման արդյունքում իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները չէին ստացել, քանի որ մեր տեղեկություններով՝ վերջում որոշվել է առաջիկայում ևս մեկ քննարկում» կազմակերպել, գուցե ոչ ԱԺ-ում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Վիգեն Սարգսյանը պատգամավորների հարցադրումներին ի պատասխան՝ ներկայացրել է բանակում առկա խնդիրները, սակայն դրանց լուծումների վերաբերյալ կոնկրետ քայլերը մատշնանշելուց հիմնականում ձեռնպահ է մնացել։ Երեկ նա հրաժարվեց նաև «ոտքի վրա» պատասխանել լրագրողների հարցերին՝ ուղղորդելով դիմել լրատվական ծառայություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր