28204 դիտում
22:22 25-03-2017
Տիգրան Մուկուչյանը նախազգուշացում չի անի Գագիկ Ծառուկյանին, Առաքել Մովսիսյանին և վարչապետ Կարեն Կարապետյանին
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մարտի 25-ին կայացած արտահերթ նիստում մերժել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Առաքել Մովսիսյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու, ինչպես նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ՀՀԿ-ին զգուշացում անելու մասին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցի դիմումը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ առաջին դիմումում, մասնավորապես, նշվում է, որ մարտի 10-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում նախընտրական քարոզչության ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրապարակային խոստացել է աշխատանքի տեղավորել ընտրողներից մեկին: Դիմումը դաշինքին եւ Գագիկ Ծառուկյանին նախազգուշացում անելու, ինչպես նաեւ Վարչական դատարան հայց ներկայացնելու պահանջ կա:
Երկրորդ դիմումում նշվում է, որ մարտի 19-ին Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքում ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Առաքել Մովսիսյանը ընտրողներին խոստացել է ասֆալտապատել համայնքի գլխավոր ճանապարհը՝ իրեն ընտրելու դիմաց, եւ պահանջվում է Վարչական դատարան դիմել՝ վարչական վարույթ հարուցելու համար:
Արթուր Սաքունցի երրորդ դիմումը մարտի 1-ին Արաբկիրում եւ Վայոց ձորի մարզում աշխատանքային ժամին հանդիպում իրականացնելու հետ կապված խախտման մասին ՀՀԿ-ին նախազգուշացնելու պահանջ է պարունակում: Դրանով, ըստ դիմումի, խախտվել են Ընտրական օրենսգրքի դրույթները:
Ներկայացնելով ԿԸՀ-ի որոշումը՝ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ դիմումը հասարակական կազմակերպություն է ներկայացրել: «Այդ փաստերը չեն առնչվում այդ կազմակերպության շահերին: Հասարակական կազմակերպությունը նման դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ չէ»,- ընդգծեց Մուկուչյանը:
Լուսանկարը՝ Aysor-ի
Նմանատիպ նյութեր
7358 դիտում
09:58 26-10-2016
Փակ քննարկման ժամանակ Խաչատուր Քոքոբելյանի հարցն անասելի բորբոքել է Առաքել Մովսիսյանին. «Ժողովուրդ»
130388 դիտում
18:54 24-11-2016
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ԲԱՑ նամակը վարչապետ Կարեն Կարապետյանին. «Դուք կարող եք բազմաթիվ կյանքեր փրկել»
5055 դիտում
18:08 07-04-2014
Նախագահը Հովիկ Աբրահամյանին կնշանակի վարչապետ, իսկ Տաշիրի Կարեն Կարապետյանին՝ ԱԺ նախագահ. Տիգրան Կարապետյան
Այս բաժնից
787 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
670 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
871 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am