211652_close_icon
views-count24267 դիտում article-date 12:21 25-10-2016

Երևանում «Երևան Ալկո» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել հեծանվորդին, այնուհետև բախվել կայանված Mercedes-ին.կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 66-ամյա Հարություն Հաբեշյանը իր անձնական օգտագործման «Դնեպր» մակնիշի ՕՕ 333 համարանիշի մոտոցիկլով Անդրանիկ և Սվաճյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Երևանի բնակիչ, 75-ամյա Ժորա Սահակյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո մոտոցիկլավար Հ. Հաբեշյանը բախվել է մայթեզրի մոտ կայանված Երևանի բնակիչ, 63-ամյա Էդիկ Բաբայանին պատկանող Mercedes մակնիշի 35 ՏՎ 514 համարանիշի ավտոմեքենային։ Վրաերթի հետևանքով հեծանվորդ Ժ. Սահակյանը ստացել է մարմնական վնասվածքներ, և նրան տեղում բուժօգնություն են ցուցաբերել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 7 ենթակայանի N 74 խմբի բժիշկները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհայն ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վրաերթ-վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նապապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլավար Հ. Հաբեշյանն աշխատում է «Երևան Ալկո» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր