211652_close_icon
views-count1089 դիտում article-date 11:45 25-10-2016

Գործարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն իրար կապող ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցը

Մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն իրար միացնող ճանապարհն արտաքին լուսավորություն չի ունեցել անգամ խորհրդային տարիներին: Կենսական նշանակություն ունեցող այս ծրագիրը Երևան քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել էր ընթացիկ տարվա հունիսին: Ծրագրի առաջին փուլով Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության մասնագետները նախ սկսեցին հենասյուների տեղադրման ու ցանցի անցկացման աշխատանքներ իրականացնել ճանապարհի առաջին կեսում, այնուհետ նույն գործընթացը ծավալվեց նաև մինչև Նուբարաշենի մուտքն ընկած հատվածում: Արդյունքում 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածն այժմ արդեն լիարժեք լուսավորված է: «Երքաղլույս» -ի մասնագետները ցանցը գործարկել են հոկտեմբերի 24-ի երեկոյան: Առաջին անգամ լուսավոր ճանապարհով անցնող վարորդներն ու ուղևորներն իրենց գոհունակությունն են հայտնել երկար սպասված այս ծրագիրը կյանքի կոչելու համար և հատկանշել, որ այսուհետ երթևեկությունն այս ճանապարհահատվածում առավել հարմար ու անվտանգ կլինի: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր