211652_close_icon
views-count2287 դիտում article-date 17:00 24-10-2016

8-ամյա աղջնակի բուժման համար 2500 դոլար է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզից Հրաչուհի Բաբայանը ծնվել է 2008 թվականին՝ Մանկական ուղեղային կաթված /ՄՈՒԿ/ հիվանդաությամբ: Երբ ծնողները երեխայի մոտ նկատել են հիվանդության ախտանիշները, դիմել են բժշկի, և երեխան ստացել է վերականգնողական բուժում: Մինչ օրս փոքրիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա հենաշարժողական համակարգը պասիվ է և լարված՝ ինքնուրույն տեղաշարժ և ձեռքերի օգտագործում չի կարողանում: Վերականգնողական բուժումներն արդյունք են տվել և նշանակվել է վիրահատություն Ռուսաստանի Դաշնությունում: Երիտասարդ ընտանիքը սոցիալական պայմաններից ելնելով՝ չի կարողանում իրականացնել բուժման շարունակությունը՝ 2500 դոլար չունենալու հետևանքով: Ելնելով իրավիճակից՝ Հրաչուհու ծնողները դիմում են հանրության աջակցությանը, և եթե կլինեն բարի մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել երեխային՝ մեկնելու վիրահատության, կարող են իրենց ներդրումները փոխանցել ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Հրաչուհու մայրիկի՝ Գոհար Բաբայանի անունով բացված հաշվեհամարներին՝ [b] 16026060560700 ՀՀ դրամ; 16026060560701 ԱՄՆ դոլար; 16026060560702 Եվրո; 1602606056073 ՌԴ ռուբլի: SWIFT:ARMJAM22[/b] Մայրիկի հեռախոսահամարն է՝+[b]37496 055 134:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր