Միակողմանի ծնողազուրկ 9-ամյա երեխայի վիրահատության օրը նշանակված է, բայց անհրաժեշտ 2500 դոլարը պակասում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Արարատի մարզից Հրաչուհի Բաբայանը ծնվել է 2008 թվականին` Մանկական ուղեղային կաթված /ՄՈՒԿ/ հիվանդաությամբ: 
Երբ ծնողները երեխայի մոտ նկատել են հիվանդության ախտանիշները, դիմել են բժշկի, և երեխան ստացել է վերականգնողական բուժում: Մինչ օրս փոքրիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա հենաշարժողական համակարգը պասիվ է և լարված՝ ինքնուրույն տեղաշարժ և ձեռքերի օգտագործում չի կարողանում: 
Վերականգնողական բուժումներն արդյունք են տվել և նշանակվել է վիրահատություն Ռուսաստանի Դաշնությունում: 
Քանի դեռ հայրը ողջ է եղել, դստեր բոլոր բուժման խնդիրները կարողացել է կարգավորել: Հոր մահից հետո մայրը դժվարանում է երեխայի բուժման հարցում, որովհետեև ինքն էլ ունի առողջական՝ տեսողության հետ կապված, լուրջ խնդիր:
Հրաչուհին ունի իրենից փոքր եղբայր և ընտանիքն ապրում է տատիկի թոշակով և ընտանեկան նպաստով: 
Ընտանիքը սոցիալական պայմաններից ելնելով՝ չի կարողանում իրականացնել բուժման շարունակությունը՝ 2500 դոլար չունենալու հետևանքով: Ելնելով իրավիճակից՝ Հրաչուհու ծնողները դիմում են հանրության աջակցությանը, և եթե կլինեն բարի մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել երեխային մեկնելու վիրահատության, կարող են իրենց ներդրումները փոխանցել ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Հրաչուհու մայրիկի՝ Գոհար Բաբայանի անունով բացված հաշվեհամարներին՝
[b]16026060560700 ՀՀ դրամ; 
16026060560701 ԱՄՆ դոլար;
16026060560702 Եվրո;
1602606056073 ՌԴ ռուբլի:
SWIFT:ARMJAM22[/b]
Մայրիկի հեռախոսահամարն է՝[b] +37496 055 134:[/b]
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


