211652_close_icon
views-count21412 դիտում article-date 19:47 22-10-2016

Արարատի մարզում 25-ամյա վարորդի Lexus-ի կտրուկ արգելակման հետևանքով ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի բնակիչ, 25-ամյա Ռազմիկ Աղախանյանն իր վարած Lexus 470 մակնիշի 01 NR 002 համարանիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի սկզբնամասում կտրուկ արգելակել է ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 20-ամյա Մարգարիտա Վարդանյանը քթի աճառային հիմքի նստվածք ախտորոշմամբ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր