211652_close_icon
views-count29191 դիտում article-date 16:00 29-05-2019

Գյումրիում բախվել են 26-ամյա վարորդի Opel-ն ու Իտալիայի 59-ամյա քաղաքացու BMW մոտոցիկլետը. մոտոցիկլետի ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 28-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլետի բախում է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա և Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրի քաղաքի Կազաչի պոստի բնակիչ՝ 26-ամյա Ռաֆիկ Հակոբյանի վարած Opel մակնիշի 36 CՏ 253 համարանիշի և Իտալիայի Հանրապետության քաղաքացի՝ 59-ամյա Պիեր Պառիսի վարած BMW ED 32 826 համարանիշի մոտոցիկլետը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ նրա ուղևորուհին՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Ա. Կ.-ն, մարմնական ցնասվածքներով տեեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույնի վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր