95139 դիտում
11:31 20-10-2016
Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել ռուսական համարանիշներով BMW X6-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել BMW X6 մակնիշի Օ292 AB 750 RUS համարանիշի ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները՝ փրկարար ծառայության կապիտան Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը։ Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիներն իրենք են փորձել մարել կրակը, սակայն հրշեջների միջամտության արդյունքում հնարավոր եղավ մարել կրակը։ Ամբողջությամբ այրվել է մեքենայի առջևի հատվածը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է 29-ամյա Արման Աղաջանյանին։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ կրակի տարածումը կանխվեց՝շնորհիվ նշված խաչմերուկում գործող «Տիտան» բենզալցակայանի աշխատակիցների կողմից տրամադրված կրակմարիչների։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+