211652_close_icon
views-count14629 դիտում article-date 00:58 19-10-2016

Չեմպիոնների Լիգա. «Ռեալի» խոշոր հաղթանակն ու Բուֆոնի հերոսությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի առաջին 8 հանդիպումները` E, F, G և H խմբերում: Ամենահետաքրքիր հանդիպումը թերևս տեղի ունեցավ Լիոնում: Տեղի համանուն թիմը հսկայական առավելություն ուներ «Յուվենտուսի» նկատմամբ, գոլային բազմաթիվ պահեր ստեղծեց, 2-րդ խաղակեսում մեկ խաղացողի առավելություն ուներ, սակայն ֆանտաստիկ, պարզապես հանճարեղ խաղ ցուցադրեց տուրինցիների լեգենդար դարպասապահ Բուֆոնը, որը մի քանի անհավանական սեյվի հեղինակ դարձավ, ինչպես նաև ետ մղեց 11 մետրանոց հարվածը` ապացուցելով, որ իզուր չէ համարվում բոլոր ժամանակների լավագույն դարպասապահը: Այսքանից հետո փոխարինման դուրս եկած Խուան Կուադրադոն գոլի հեղինակ դարձավ և հաղթանակ բերեց «Յուվենտուսին»` 1:0: «Ռեալը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց լեհական «Լեգիային», իսկ Դորտմունդի «Բորուսիան» 2:1 հաշվով արտագնա խաղում հաղթեց Լիսաբոնի «Սպորտինգին»: [b]Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 3-րդ տուր [/b] [b]Е խումբ [/b]«Բայեր» (Գերմանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 0:0 ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 1:1 Լասինա Տրաորե, 34 – Բերնարդո Սիլվա, 87 [b]F խումբ [/b]«Ռեալ» (Իսպանիա) - «Լեգիա» (Լեհաստան)՝ 5:1 Գարեթ Բեյլ, 16, Տոմաշ Յոդլովեց, 20 (ինքնագոլ), Մարկո Ասենսիո, 37, Լուկաս Վասկես, 68, Ալվարո Մորատա, 85 – Միրոսլավ Ռադովիչ, 22 (11մ.) «Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 1:2 Բրունո Սեզար, 67 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 9, Յուլիան Վայգլ, 43 [b]G խումբ [/b]«Լեսթեր» (Անգլիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 1:0 Ռիհադ Մահրեզ, 40 «Բրյուգե» (Բելգիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 1:2 Յելե Վոսեն, 12 – Միգել Լայուն, 68, Անդրե Սիլվա, 90+3 (11մ) [b]H խումբ [/b]«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Սևիլիա» (Իսպանիա)՝ 0:1 Սամիր Նասրի, 37 «Լիոն» (Ֆրանսիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0:1 Խուան Կուադրադո, 76
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր