211652_close_icon
views-count68252 դիտում article-date 14:08 18-10-2016

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 22-ամյա վարորդի դին հայտնաբերվել է վթարված ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 22-ամյա Սմբատ Բաղդասարյանը իր վարած Վազ 21010 մակնիշի 60 GG 044 համարանիշի ավտոմեքենայով դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 35 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում՝ գնացքի գծերի հարևանությամբ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Բաղդասարյանը տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Այս պահին նույն վաշտի ՃՈ տեսուչ Կարապետ Չալաբյանի գլխավորությամբ վթարի վայրից հեռացվում են հետաքրքրասեր քաղաքացիները, որպեսզի քննիչները կարողանան ազատ կատարեն իրենց աշխատանքները, որից հետո Կ. Չալաբյանի ուղեկցությամբ ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր