211652_close_icon
views-count5449 դիտում article-date 23:05 16-10-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 16-ին

1813 թ. – Լայպցիգի մոտ տեղի ունեցավ խոշոր ճակատամարտ, հայտնի «ժողովուրդների ճակատամարտ» անունով, որին մասնակցեցին մոտ կես միլիոն զինվոր: 1847 թ. – առաջին անգամ տպագրվեց Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» հայտնի վեպը: 1854 թ. – ծնվել է Օսկար Ուայլդը, ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանանչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ (մահ. 1900 թ.): 1946 թ. – Նյուրնբերգյան դատավարության վճռով Նյուրնբերգի բանտում մահապատժի ենթարկվեցին գերմանացի 9 ֆաշիստական պարագլուխներ: 1978 թ. – Հովհաննես Պողոս II-ը ընտրվեց Հռոմի Պապ, դառնալով առաջին ազգությամբ սլավոն Հռոմի Պապը: 1986 թ. – ծնվել է Իննան, ռումինացի երգչուհի: 1991 թ. – Հայոց Համազգային Շարժման անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց Հայաստանի առաջին նախագահ: 2008 թ. – Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 ամուսնական զույգ նշանվեցին: 2009 թ. – Երևանում տեղադրվեց Սայաթ Նովայի կիսանդրին:

Նմանատիպ նյութեր