211652_close_icon
views-count8655 դիտում article-date 13:22 16-10-2016

Մեկնարկել է Toyota Mirai ջրածնային ավտոմեքենայի սերիական արտադրությունը

Ճապոնիայում մեկնարկել է Toyota Mirai ջրածնային ավտոմեքենայի սերիական արտադրությունը: Այս մասին հայտնում է telegraf.com-ը: Ի տարբերություն ավանդական վառելանյութով աշխատող փոխադրամիջոցների, Toyota Mirai ջրածնային ավտոմեքենան օգտագործում է ջրածին (H2), իսկ միակ մնացորդային արտանետումը ջրագոլորշին է: Ջրածնային ավտոմեքենայի էլեկտրաշարժիչը 136 ձիուժ հզորություն է ապահովում: Այս պահին մոդելը կթողարկվի միայն Ճապոնիայի ներքին շուկայում, սակայն հաջորդ տարի՝ 2017թ.-ին, նոր մոդելը կթողարկվի նաև ԱՄՆ-ում: Ճապոնիայում ավտոմեքենայի գինը կազմում է 60 հազար դոլար:

Նմանատիպ նյութեր