211652_close_icon
views-count2314 դիտում article-date 13:06 29-09-2016

Չեմպիոնների լիգա. Գվարդիոլայի փառահեղ հաղթարշավն ավարտվեց Գլազգոյում, «Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում ֆանտաստիկ հանդիպում կայացավ Գլազգոյում, որտեղ «Սելթիկը» սեփական հարկի տակ իսկական ճակատամարտ տվեց «Մանչեսթեր Սիթիին» և գրանցվեց մարտական ոչ-ոքի` 3:3: Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի օրոք 10 հանդիպում էր անցկացրել և բոլորում էլ հաղթանակ էր տարել: Սա միավորների առաջին կորուստն էր «Սիթիի» համար: Պակաս դրամատիկ չէր հանդիպումը Մյոնխենգլադբախում, որտեղ 1-ին խաղակեսից հետո «Բարսելոնան» 0:1 հաշվով պարտվում էր տեղի «Բորուսիային», սակայն 2-րդ խաղակեսում Թուրանի և Պիկեի գոլերի շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել: Այս խմբում 6 միավորով միանձնյա առաջատար դարձավ «Բարսելոնան»: «Մանչեսթեր Սիթին» ունի 4 միավոր: [b]Չեմպիոնների Լիգա, խմբային փուլ, C խումբ 2-րդ տուր [/b] «Բորուսիա Մ.» (Գերմանիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:2 Տորգան Ազար, 34 - Արդա Թուրան, 66, Ժերար Պիկե, 74 «Սելթիկ» (Շոտլանդիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 3:3 Մուսա Դեմբելե, 3, 47, Ռահիմ Ստերլինգ, 20, ինքնագոլ - Ֆերնանդինյո, 11, Ռահիմ Ստերլինգ, 28, Նոլիտո, 55
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր